armeniasputnik.am
Վերջին տարիներին իշխանության և եկեղեցու հարաբերությունները սառել են։ Տևական ժամանակ է` կաթողիկոսն ու երկրի ղեկավարը միասին որևէ վայր չեն ներկայանում։
Մայր աթոռն իր հայտարարություններն արել է ժամանակին և շարունակում է այդ կարծիքին մնալ։ Մայր աթոռի բակում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Սուրբ Էջմիածնի վանական խորհրդի ատենապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք եկեղեցին շարունակում է պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նշենք, որ այսօր մի խումբ հավատացյալներ, ի պաշտպանություն հայոց եկեղեցու, ակցիա են իրականացրել Մայր աթոռի մոտ։ Մինչ այդ տեղեկություններ էին տարածվել, որ բողոքի ակցիա է նախապատրաստվում ընդդեմ կաթողիկոսի։