Անարգվում են իրավունքները. Մայր աթոռի հայտարարությունը Արցախի գերեվարված ղեկավարների մասին

  • 16/03/2024

armeniasputnik.am

Մայր աթոռը միջազգային հանրությանը, մարդասիրական առաքելություն իրականացնող կազմակերպություններին կոչ է արել առավել գործնական միջոցներ կիրառել հայ գերիների շուտափույթ վերադարձի ուղղությամբ:

Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ, հայտարարությամբ են հանդես եկել Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ, հայտնում է Մայր աթոռի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ օրեր առաջ ադրբեջանական քարոզչամեքենան եթեր հեռարձակեց Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հետ պարտադրված հարցազրույցների հիման վրա հորինված, այսպես կոչված «Անտիտեռոր» վերնագրված ֆիլմի անոնսը: Դրա ցուցադրությունը նախատեսված է մարտի 28-ին։

Ամբողջական տեքստ