Եկեղեցին պարտավոր չէ հնազանդվել պետական օրակարգին, այս պահին՝ հակապետական

  • 11/04/2024
  • Հայկա Ալոյան

hraparak.am

«Հրապարակի» զրուցակիցն է ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

– Տեղեկացանք, որ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» նախաձեռնություն է ստեղծվել, եւ դրանում մեծ է Հայաստանյաց առաքելական եկեղեցու, մասնավորապես՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի դերակատարումը։ Տեղեկություններ կան, որ մյուս մարզերում էլ են ստեղծվելու նման նախաձեռնություններ։ Հնարավո՞ր է եկեղեցին գլխավորի, կազմակերպի այս շարժումները։

– Մյուս մարզերից ես տեղյակ չեմ, չեմ կարող ասել ոչ մի բան։

– Եկեղեցու ներսում նման նախաձեռնություն սկսելու քննարկումներ չե՞ն եղել։

– Ոչ, չկա այդպիսի բան։ Տեղական մակարդակով ամեն տեղ էլ կարող է ձեւավորվել՝ խնդիր չէ, բայց ինչ-որ հատուկ որոշում չկա։

– Եթե նախաձեռնություն ձեւավորվի նաեւ մյուս մարզերում, եկեղեցին կաջակցի՞, պատրա՞ստ է նման հայապահպանական շարժումներ առաջնորդել, որքան էլ որ իշխանությունները դա քաղաքական կամ նույնիսկ հեղափոխական որակեն։

– Եթե ձեւավորվի՝ իհարկե։ Եթե ձեւավորվի, ամեն տեղ էլ եկեղեցվո առաջնորդությունը փնտրեն մարդիկ կամ թեմի առաջնորդի, իհարկե, թեմի առաջնորդը պասիվ չի մնա։ Մենք ամեն ինչի էլ պատրաստ ենք։

Ամբողջական տեքստ