news.am
Պետք է Հայաստանում գա ազգային իշխանություն. իսկ քանի որ հանրության մեծամասնության մեջ այդ ձգտումը չկա, դրա համար էլ ես վատատես եմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանյայաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը:
« Ես ասում եմ՝ կա մի ճանապարհ, հայի փոքրամասնությունը պետք է իշխանությունը վերցնի եւ այլեւս չզիջի: Ոչ մի դեմոկրատական դատարկաբանություններ: Հայաստանում պետք է լինի հայի իշխանությունը, հայի երազանք: Այնպես չէ, որ մենք մեկ օրում պետք է վերականգնենք մեր հասկացած Հայաստանը, բայց մենք պետք է լինենք այդ ճանապարհի վրա: 1988-ից մենք այդ ճանապարհի վրա էինք, հետո 1994-ի հաղթանակից հետո հղփացանք, մոռացանք, մեզ վերագրեցինք, կերանք, խմեցինք, սպառեցինք, մսխեցինք, ինչի հետեւանքով հիմա զրոյից էլ ներքեւ իջանք: