Սահմանազատում չի կարող լինել շանտաժի միջոցով. երկրի ղեկավարը իրեն հայտնի կենդանու տեղն է դրել. Միքայել Սրբազան

  • 08/05/2024

news.am

Այո, այս շարժումն ուղղորդված է, իհարկե ուղղորդված է Աստծո կողմից: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե այս շարժումը ուղղորդված է:

«Մենք ուզում ենք այս կեղծիքից, ստից, խաբեությունից, նվաստացումից փրկել բոլորին, ներառյալ այդ խաբողներին, նվաստացողներին: Մենք ուղղակի ժողովրդի պահանջին դեմ հանդիպման այդ պատասխանատվությունը մեզ վրա վերցրել ենք»,-ասաց նա:

Սրբազանը նկատեց, որ իրենք դեմ չեն ապրիորի սահմանազատմանը, բայց դա չի կարող լինել պատերազմի շանտաժի միջոցով. «Ընդհանրապես, ոչ թե պետք է լինի սահմանազատում, որին հաջորդի խաղաղության պայմանագիրը, այլ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո պետք է սկսվի սահմանազատումը: Ոչ մի քաղաքակիրթ երկիր չի կարող սպառնալիքով գծել սահմաններն այնպես, ինչպես ինքն է ուզում: Սահմանազատում չի կարող լինել պատերազմի սպառնալիքի, շանտաժի միջոցով: Սա այնքան տրամաբանական բան է, բայց երկրի ղեկավարը սա չի հասկանում, կամ իրեն հայտնի կենդանու տեղն է դրել»:

Ամբողջական տեքստ