sputniknews.ru
ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու առաջին փուլն հաղթահարված է։ Այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության հանրահավաքին ասաց նախաձեռնության ղեկավար, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունները պատրաստակամություն են հայտնել քվեարկելու կառավարության ղեկավարին անվստահություն հայտնելու համար։ Մեկ ձայն պակասում էր առաջին քայլի համար։ Հանդիպել եմ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանին, և նա չի մերժել միանալու այս գործընթացին»,–ասաց նա հանրահավաքին։
Մնացել է չափազանց կարևոր 2 հարց` վարչապետի թեկնածուի և մյուս քայլի համար 18 պատգամավորի ստորագրության հարցը։
«Ես պատրաստ եմ ցանկացած պատասխանատվություն ստանձնել Հայոց հայրապետի օրհնությամբ և մեր ժողովրդի ցանկությամբ։ Սակայն կան հարցեր, որոնք վերաբերյալ պետք են և անհրաժեշտ են իրավական դաշտում քննարկումները, որոնք առաջիկա օրերի ընթացքում կհստակեցվեն և կներկայացվեն ձեզ»։
Սրբազանը նշեց, որ այս հարցերը քննարկվելու են քաղաքական բոլոր ուժերի հետ, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։