Մոմ ծախել և հարկ չվճարե՞լ․ Ալեն Սիմոնյանն առաջարկում է քննարկել եկեղեցին հարկելու հարցը

  • 21/05/2024

sputniknews.ru

Խորհրդարանի նախագահը դժգոհություն հայտնեց Սուրբ Աննա եկեղեցու մոտ կազմակերպվող հանդիպումների վերաբերյալ։

Իշխանությունն առաջարկում է քննարկել եկեղեցին հարկելու հարցը։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Եկել է ժամանակը` քննարկենք, հասկանանք` այն հարկային պարտավորությունները, որ բոլորի համար առկա են, եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չի կիրառվում։ Հերիք եղավ՝ մեր էմոցիաների, պատմության, արդեն իսկ քաղաքական դաշտում գործ անելու համար գնալ, աշխարհասփյուռ հայությունից փող հավաքել, հարստանալ, մոմ ծախել, կոկա-կոլա ծախել, գինի ծախել, գինու ռեստորաններ ունենալ ու չվճարել։ Ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ իրենք պետք է հարկ չվճարեն։ Եվ ընդհանուր առմամբ օրենսդրական առումով պետք է վերանայենք, հասկանանք, թե ինչով է եկեղեցականը, որի թաթիկը համբուրում են, օրենքից ավելի բարձր հասարակ գործարարից, որը հարկ է վճարում, բանակի համար փամփուշտ է գնում»,- հայտարարեց Սիմոնյանը։

Ամբողջական տեքստ