Ստի հորը հարցրեք ձեռքը կտրե՞լ է, թե՞ ոչ. Բագրատ Սրբազանը` Նիկոլ Փաշինյանի մասին

  • 22/05/2024

news.am

Ստի հորը հարցրեք ձեռքը կտրե՞լ է, թե՞ ոչ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր ԱԺ-ում հնչած հայտարարություններին։

«Լավ են անում։ Էդքան է իրենց ուղեղը, ավելին իմանային, ավելին կանեին»,- ասաց Սրբազանը։

Անդրադառնալով Փաշինյանի այն խոսքին, թե ժամանակին գնում էին Կեսարիայում ձեռնադրվում էին, գալիս Հայաստանում ազդեցության գործակալներ էին դառնում, և նրանց հարցը 1-3 ամսից լուծվելու է, Բագրատ Սրբազանն ասաց․ «Ինչպես 2 ամիս մեր գերիները պետք սպասեին, ինչպես ձեռքը պիտի կտրեր, ձեռքը կտրե՞լ է, հարցրեք՝ ձա՞խն է, թե՞ աջը։ Ստախոսության թագավորն ինչի՞ մասին է խոսում, ստի հայրը»։

Ամբողջական տեքստ