Կաթողիկոսը Սարդարապատ պետք է գնար առավոտյան, սակայն ժամը փոխվեց. Ռուբեն վարդապետ

  • 29/05/2024

news.am

Վարդապետը պատմեց, որ ՄայրաԱթոռից շարժվել են ժամը 14։00-ի կողմերը։

Ամենայն հայոց կաթողիկոսի այցը Սարդարապատի հուշահամալիր սովորաբար առավոտյան ժամերի է լինում, բայց քանի որ կար հաստատված ժամ, որ պետական այրերը պետք է գնային այդ ժամին, ժամային փոփոխություն էր եղել։ Alpha News–ի ուղիղ եթերում այս մասին ասաց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Սարդարապատում ոստիկանները խոչընդոտել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի մուտքը հուշահամալիր։
«Մենք Սուրբ Գայանե վանքում Ամենայն հայոց հայրապետի հանդիսապետությամբ մասնակցեցինք սուրբ պատարագին, իսկ վերջում հանրապետական կարգ արվեց՝ նվիրված Հանրապետության տոնին։ Դրանից որոշ ժամանակ անց ուղևորվեցինք Սարդարապատ։ Մենք Մայր աթոռից շարժվել ենք ժամը 14։00-ի կողմերը»,– նշեց վարդապետը։
Նա պատմեց, որ Սարդարապատի հուշահամալիր հասնելով՝ նախ իրենց մեքենաները հանդիպել են արգելանքի, բայց երբ որոշել են կաթողիկոսի հետ ոտքով առաջ գնալ, հանդիպել են ոստիկանական առաջին շարքին։

Ամբողջական տեքստ