Կաթողիկոսը քահանաների հետ հանդիպմանը մտահոգություն արտահայտեց երկրի անվտանգային մարտահրավերների եւ այլ խնդիրների շուրջ

  • 27/06/2024

news.am

Հունիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց հերթական երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակից քահանաներին։ հայտնում են մայր Աթոեռի տեղեկատվական կենտրոնից:

Հանդիպմանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը Հայոց Հովվապետին ներկայացրեց Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից Մայր Աթոռում մեկտեղված հոգևորականներին, անդրադարձավ վերապատրաստման դասընթացների արդյունավետությանը։

Այնուհետև հոգևոր հայրերին ողջունեց և իր հայրական օրհնությունը բերեց Նորին Սրբությունը՝ ընդգծելով դասընթացների կարևորությունն ու օգտակարությունը հովվական ծառայության առավել արդյունավորման համար։

Ամբողջական տեքստ