Իրականացրե՛ք ձեր ծառայությունը բարդ ժամանակահատվածում ` ի զորացում Եկեղեցու և Հայրենիքի..Ամենայն Հայոց Կաթողիկոս

  • 10/08/2024

hraparak.am

Օգոստոսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակից քահանաներին, ովքեր ժամանել են Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։ Հայտնում են Մայր Աթոռի մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը Նորին Սրբությունն իր հայրական օրհնությունը բերեց եկեղեցականներին՝ գոհունակությամբ արձանագրելով, որ դասընթացները հնարավորություն են ընձեռում քահանա հայրերին համախմբվելու Մայր Աթոռում, զորանալու Սուրբ Էջմիածնի առաքելության տեսիլքով, մեր սուրբ հայրերի ավանդած ժառանգությամբ, ովքեր կերտել են հայ ժողովրդի փառքը, ինքնությունն ու դիմագիծը և ուղենշել ազգի հավիտենության ճանապարհը։

Ամբողջական տեքստ