Գարեգին Բ-ն մյուռոնօրհնության արարարողություն է կատարում Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում

  • 28/09/2024

news.am

Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում այսօր՝ սեպտեմբերի 28-ին կատարվում է Սրբալույս Մյուռոնի օրհնություն՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

Մյուռոնի օրհնությունը կատարվում է 7 տարին մեկ անգամ: Սուրբ Մյուռոնն օրհնվում է Եկեղեցու նվիրական երեք սրբություններով` Ս.Գրիգոր Լուսավորչի աջով, աստվածամուխ Ս.Գեղարդով և Կենաց Խաչով:

Սեպտեմբերի 29-ին՝ կիրակի օրը, Վարագա Սուրբ Խաչի տոնին, ժամը 10:30-ին, տեղի կունենա Մայր Տաճարի վերաօծման արարողությունը և Հայրապետական Սուրբ Պատարագ։

Ամբողջական տեքստ