Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ հանդիպմանն ասել է, որ «ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու բոլոր փորձերը դատապարտելի են եւ ձախողված»:
Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել Իրանի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում: Նա որպես երկու մեծ կրոնների երկխոսության լավագույն օրինակ վկայակոչել է հայ-իրանական հարաբերությունները:
ԱԺ փոխնախագահը շեշտել է նաեւ տնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը: