«Բարեբեր կրակը» երկնքից չէ, այն վառվում է կանթեղից․ Երուսաղեմի հայ հոգևորականի բացահայտումը

  • 12/03/2018

civilnet.am

Երուսաղեմի Հայոց Սուրբ Յակոբեանց միաբանության հոգևորական, Սամուել Ծայրագույն Վարդապետ Աղոյանը Զատկի նախաշեմին իսրայելական հաղորդմանը տված հարցազրույցում բացահայտել է, որ «բարեբեր կրակը» ոչ թե երկնքից է, այլ վառվում է հոգևորականների կողմից՝ կանթեղից, ապա կրակը դուրս է հանվում և տարածվում՝ որպես բարեբեր կրակ։ Աղոյանի բացահայտումը տարածվել է բազմաթիվ լրատվամիջոցներում։

Լրագրողի ճշտող հարցին, թե ըստ հավատամքի՝ կրակը երկնքից է գալիս, Աղոյանը պատասխանում է․ «Ոչ։ Մենք հավատում ենք հրաշքների։ Ես ներկա եմ եղել երեք անգամ, դա տեղի չի ունեցել»։ Աղոյանի խոսքով՝ Աստված չի սիրում հրաշքներ գործել «մարդկանց պարզապես գոհացնելու համար»։

Ամբողջական տեքստ