Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի ռեկտորին

  • 27/03/2018

armchurch.info

Մարտի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի ռեկտոր պրոֆ. Սուրոմի Սաբոլչին և մի խումբ ուսանողների` ուղեկցությամբ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր պրոֆ. Ռուբեն Միրզախանյանի:

Ընդունելության համար շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը` Ռ. Միրզախանյանը փաստեց, որ սա վկայությունն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մատաղ սերնդի դաստիարակության գործին ցուցաբերվող մեծագույն ուշադրության: Այնուհետև ռեկտորն անդրադարձավ երկու համալսարանների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին` տեղեկացնելով, որ երկուստեք ստորագրվել են համագործակցության նոր համաձայնագրեր: Տիար Ռուբեն Միրզախանյանը ներկայացրեց նաև Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանում բացված հայագիտության ամբիոնի լայնածավալ գործունեությունը:

Ամբողջական տեքստ