Ոչ մի Հայրապետ նման ջարդ չի կազմակերպել. կաթողիկոսի հրաժարականի պահանջով երթերը շարունակվելու են

  • 14/06/2018

news.am

Պետք է շարժումն այնքան հզորացնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսը ստիպված լինի հրաժարական տալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման անդամ, տնտեսագիտության թեկնածու Արտակ Ալավերդյանը՝ հավելելով, որ շարունակելու են կաթողիկոսի հրաժարականի պահանջով երթեր անցկացնել:

«Վիճակի հանգուցալուծումը պատկերացնում ենք, որ կաթողիկոսը կա՛մ պիտի հրաժարական տա, կա՛մ եպիսկոպոսաց դասը պետք է ժողով ձեռնարկի եւ նրան հեռացնի գահից։ Եթե դա չանի, պետք է շարժումն այնքան հզորացնենք, որ նա ստիպված լինի այդ քայլին գնալու»,- նշեց շարժման անդամը:

Ամբողջական տեքստ