hetq.am (8.06.2018)
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգը տարածել է Եպիսկոպոսաց ժողովի հայտարարությունը «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» կարգախոսով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջով կազմակերպված բողոքի ակցիաների առնչությամբ: Հայտարարությանը տեքստն առանց խմբագրման ներկայացնում ենք ստորեւ:
Հունիսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսաց ժողով, որին մասնակցում էին Հայաստանում պաշտոնավարող եպիսկոպոսները, ինչպես նաև Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհական անդամները:
Ժողովը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.
«Վերջին օրերին որոշ անձեր հանդես եկան նախաձեռնությամբ՝ կազմակերպելով բողոքի ցույցեր, հրապարակումներ համացանցում և ելույթներ լրատվամիջոցներում, որոնցում մտահոգություն էին հայտնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությանն առնչվող մի շարք խնդիրների վերաբերյալ: Այս ընթացքում փաստազուրկ մեղադրանքներ և վերագրումներ կատարվեցին նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին՝ վերջնագրային եղանակով պահանջելով Նորին Սրբության հրաժարումը Ս. Գրիգոր Լուսավորչի գահից: