Մայր Աթոռի տարածքից «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներին հեռացրել են

  • 10/07/2018

newspress.am

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունն այսօր առավոտյան հայտարարություն է տարածել, որով տեղեկացրել է, որ ոստիկանությունն իրենց հեռացրել է Մայր Աթոռի տարածքից:

«Տեղեկացնում ենք ձեզ, որ այս պահի դրությամբ ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով, Մայր Աթոռի տարածքից հեռացրեց «Նոր Հայաստան նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներին, ովքեր արդեն մեկ ամիս է` պայքարում են Գարեգին Բ կաթողիկոսի դեմ՝ պահանջելով վերջինիս հրաժարականը:

Հիշեցնենք, որ այսօր կարգապահական հանձնաժողովում քննարկելու են Կորյուն աբեղային կարգալույծ անելու հարցը, ուստի Մայր Աթոռի տարածքից նախաձեռնության անդամներին հեռացնելն ուներ իր նպատակը: Այն է. հեռու պահել շարժման մասնակիցներին, հեռացնել նրանց Մայր Աթոռի տարածքից, որպեսզի Հայր Կորյունին կարգալույծ անելուց հետո չնայեն վերջինիս աչքերին, քանի որ ոչ մի հիմք չկա նրան կարգալույծ անելու:

Ամբողջական տեքստ