Էջմիածնում «Նոր Հայաստան, նոր հայրապետ»-ի ակցիայի ժամանակ «անհրաժեշտ է դարձել ոստիկանների միջամտությունը»

  • 16/12/2018

azatutyun.am

Այսօր «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են կազմակերպել Էջմիածնում: Ակցիայի ընթացքում մասնակիցների և կաթողիկոսի կողմնակիցների միջև բախման վտանգ է առաջացել, և անհրաժեշտ է դարձել ոստիկանների միջամտությունը: Այս մասին ասված է Հայաստանի ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

«Ոստիկանությունը, ձեռնարկված հրատապ միջոցառումների շնորհիվ, արագորեն շղթա է կազմել, տարանջատել հակադիր կողմերին և կանխել բախումների իրական վտանգը: Այս պահի դրությամբ ակցիայի մասնակիցներից երկուսը բերվել է ոստիկանության բաժին: Հետաքննություն է կատարվում», – նշված է հաղորդագրությունում:

Ոստիկանությունը շեշտում է, որ «իր լիազորությունների շրջանակում պարտավոր է պահպանել հասարակական կարգը, կանխել հավանական միջադեպերը, այդ թվում և տարակարծիք քաղաքացիների հնարավոր բախումները, ինչը և արվել է տվյալ դեպքում»: «Այն, որ ոստիկանները հանդես չեն եկել որպես կոնֆլիկտի կողմերից որևէ մեկի աջակից կամ օժանդակող, ակնհայտ երևում է նաև լրատվամիջոցներում ու սոցցանցերում տարածված տեսանյութերից, իսկ հասարակական կարգի ապահովումը ոստիկանների ուղղակի պարտականությունն է», – ասված է հաղորդագրությունում:

Ամբողջական տեքստ