Կաթողիկոսը Սուրբծննդյան պատարագ է մատուցում. ներկա է Նիկոլ Փաշինյանը

  • 06/01/2019

news.am

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը (ֆոտոռեպորտաժ):

Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով հունվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։

Պատարագին ներկա են նաև բարձրաստիճան այրեր՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը և այլք:

Ամբողջական տեքստ