Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի համայնքին եկեղեցիներ հանձնելու մասին

  • 03/05/2013

Համարը N 54 Տեսակը Մայր
Տիպը Որոշում Կարգավիճակը Գործում է
Սկզբնաղբյուրը ՀՀՊՏ 24.02.98./4(37) Ընդունման վայրը Երևան
Ընդունող մարմինը ՀՀ կառավարություն Ընդունման ամսաթիվը 05.02.1998
Ստորագրող մարմինը ՀՀ Վարչապետ Ստորագրման ամսաթիվը 05.02.1998
Վավերացնող մարմինը ՀՀ Նախագահի պաշտոնակատար Վավերացման ամսաթիվը 05.02.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 05.02.1998 Ուժը կորցնելու ամսաթիվը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
5 փետրվարի 1998 Թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 փետրվարի 1998 թվականի N 54
քաղ. Երևան

ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհրդի առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հետ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի տեղական նշանակության հուշարձաններ` Շիրակի մարզի Լանջիկ և Ազատան գյուղերի հայ կաթողիկե եկեղեցիները սեփականության իրավունքով անհատույց հանձնել Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի համայնքին:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը մեկամսյա ժամկետում Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի համայնքի հետ համատեղ ավարտել նշված եկեղեցիների սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանն ու Շիրակի մարզպետին երկամսյա ժամկետում Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի համայնքի հետ համատեղ ապահովել նշված եկեղեցիների հողատարածքների սահմանների ճշտումը և սահմանված կարգով ձևակերպումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի փետրվարի 5-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան