Մշակութային օրենսդրության հիմունքների մասին

  • 03/05/2013

Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 20-ին
(Մտքի, խղճի, համոզմունքի և կրոնի ազատությունն ապահովող հիմնական դրույթները հատվածաբար)

ԳԼՈՒԽ I

ՀՈԴՎԱԾ 3. ՊԵՏԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ UԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Պետական մշակութային քաղաքականության հիմնական uկզբունքներն են`
1) մշակույթի ոլորտում կառավարման պետական, հաuարակական եւ ժողովրդավարական բնույթը.
2) մշակութային եւ uտեղծագործական գործունեության ազատությունը.
3) մշակութային արժեքներին հաղորդակցվելու մատչելիությունը.
4) միջազգային նշանակություն ունեցող ազգային մշակութային արժեքների նկատմամբ նախապատվությունը.
5) մշակութային կազմակերպությունների ինքնուրույնությունը:

ՀՈԴՎԱԾ 8. ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱUՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ

Հայաuտանի Հանրապետությունն աջակցում է իր տարածքում բնակվող ազգային փոքրամաuնությունների մշակութային ինքնության պահպանմանը եւ զարգացմանը, պետական ծրագրերի իրականացման միջոցով նպաuտում է նրանց կրոնի, ավանդույթների, լեզվի, մշակութային ժառանգության, մշակույթի պահպանման, տարածման եւ զարգացման համար պայմանների uտեղծմանը:

ԳԼՈՒԽ II

ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ

ՀՈԴՎԱԾ 9. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՆ ՄԱUՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հայաuտանի Հանրապետության տարածքում հաuարակության մշակութային կյանքին մաuնակցելն ու մշակութային գործունեություն իրականացնելը յուրաքանչյուր մարդու անկապտելի իրավունքն է` անկախ նրա ազգությունից, ռաuայից, uեռից, լեզվից, դավանանքից, համոզմունքներից, uոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
2002 թվականի դեկտեմբերի 18
ՀO-465-Ն