Մեր ամենաօրյա մտածումը պիտի դառնա մեր ՏԱՆ վերականգնումը

  • 24/12/2023

Մեր ամենաօրյա մտածումը պիտի դառնա մեր ՏԱՆ վերականգնումը Բագրատ_Սրբազան

«Մեր ամեն օրվա մտածումը պիտի դառնա մեր ՏԱՆ վերականգնումը։
Ինչքան էլ որ կենցաղը մեզ ստիպի մանր, փոքր բաների մասին մտածելու, մեր բնական պայմաններն ապահովելու, այդուհանդերձ, չի կարող մասնավոր կերպով ինչ-որ բան բարելավված լինել, եթե ընդհանուրը ավերակված է, դա անհնար է։
Օրինակը առաքյալը տալիս է․ չի՛ կարող ձեռքը ուրախանալ, եթե ոտքը և ամբողջ մարմինը կրակի մեջ է կամ ցավում է։
Եվ հետևաբար, մեր բոլոր մտածումների առանցքը ամեն գործի մեջ պետք է լինի մեր ընդհանրական պատվի, ուրախության, կյանքի և դրանով նվաճված հաղթանակների և խաղաղության վերականգնումը։
Անխաղաղ մարդն ամեն ինչ հոշոտող գազանի է նման։ Բայց ներսում հաղթանակած խաղաղություն ունեցող մարդն արարող և բարիք ստեղծող է։
Եվ ամեն օր՝ մեր քնելիս, թե արթնանալիս, ճանապարհ գնալիս, թե այլ գործերով զբաղվելիս, մեր մտածումն անընդհատ պիտի լինի ՎՐԵԺԻ զգացումը՝ մեր տունը վերականգնելու ձգտումով»։

https://www.facebook.com/watch/?v=734585815273444