Ուզու՞մ ես խաղաղություն՝ պետք է ռազմասեր լինես, պատերազմասեր լինես, և հաղթանակով

  • 21/11/2021

https://www.facebook.com/1460177824292152/videos/641384690555897/?__so__=channel_tab&__rv__=all_videos_card

 

ՈՒԶՈՒ՞Մ ԵՍ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ՝ ՊԵՏՔ Է ՌԱԶՄԱՍԵՐ ԼԻՆԵՍ, ՊԱՏԵՐԱԶՄԱՍԵՐ ԼԻՆԵՍ, ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ՀԱՍՏԱՏԵՍ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

․․․Պատերազմը ավարտված չի եղել և չի ավարտվելու, քանի դեռ մենք՝ որպես ազգ, որոշում ենք կայացրել ապրել ա՛յս տարածաշրջանում, ա՛յս հայրենիքում, ա՛յս երկրում: Սա մեր ազգի ինքնության հավերժական կռիվն է լինելու: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք այդ պատերազմին:

Մենք կեղծ խաղաղությամբ առաջ գնալու ոչ մի թեզ չունենք և ոչ մի երաշխիք չունենք: Մեր խաղաղության նվաճման միակ ճանապարհը ռազմասեր լինելն է: Եվ խաղաղության նվաճման միակ ճանապարհը գիտակցությունն է, որ մենք որոշում ենք կայացրել ապրել այս երկրում, որը մեր աստվածատուր, սրբազան երկիրն է, որտեղ ջրերից ավելի շատ մեր զավակների և հայրերի արյունն է: Հետևաբար՝ ամեն վայրկյանն է մեզ համար պատերազմ: Նախ մեր ներքին՝ հոգու պատերազմը հաղթելու և, ապա մեր վճռական հաղթանակը՝ երկրի վրա մեր ինքնության և արժանապատվության հաստատման:

Սա բոլոր նրաց է ուղղված, ովքեր խաղաղության կեղծ թեզերով են գալիս մեզ մոտ: Չկա նման բան: Ուզու՞մ ես խաղաղություն՝ պետք է ռազմասեր լինես, պատերազմասեր լինես, և հաղթանակով հաստատես խաղաղություն: