Նախագիծ ՀՀ Օրենքը Խղճի և կրոնական ազատությունների մասին

  • 03/05/2013

garegin1ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր անձի խղճի, կրոնի և համոզմունքի, այդ թվում կրոնը կամ համոզմունքը փոխելու իրավունքի ազատության, ինչպես նաև կրոնական խմբերի և կազմակերպությունների գործունեության, իրավունքների և պարտականությունների հետ առնչվող հարաբերությունները:

Հոդված 2. Խղճի, կրոնի և համոզմունքի ազատության ապահովման երաշխիքները

1. Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր անձի համար երաշխավորվում է խղճի, կրոնի և համոզմունքի ազատությունը:

2. Այս իրավունքը ներառում է ցանկացած կրոն դավանելու կամ չդավանելու, համոզմունք ունենալու կամ չունենալու, կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը, կրոնը կամ համոզմունքը ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ հրապարակավ կամ մասնավոր կարգով ուսուցման, քարոզի, եկեղեցական արարողությունների կամ պաշտանմունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությունը, այդ թվում` առօրյա կյանքում սեփական կրոնին և համոզմունքներին համաձայն գործելու ազատությունը:

3. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է ծնողների և խնամակալների ազատությունը` ապահովելու իրենց երեխաների կրոնական դաստիարակությունը սեփական համոզմունքներին համապատասխան:

4. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական միավորումների ազատությունը:

Հոդված 3. Խտրականության և միջամտության արգելքը

1. Հայաստանի Հանրապետությունում բոլոր մարդիկ անկախ կրոնի նկատմամբ իրենց վերաբերմունքից, կրոնական պատկանելիությունից կամ համոզմունքներից հավասար են օրենքի առջև: Ցանկացած խտրականություն` պայմանավորված անձի կրոնական պատկանելիությամբ կամ կրոնի նկատմամբ ունեցած վերաբերմունքով արգելվում է:

2. Խղճի, կրոնի և համոզմունքների ազատության ուղղակի կամ անուղղակիսահմանափակումները, այդ թվում նաև պաշտամունքի անհատական կամ խմբայինդրսևորումների ուղղակի կամ անուղղակի սահմանափակումները` բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կրոնական հողի վրա հետապնդումները, կրոնական թշնամանքի հարուցումը կամ ատելության հրահրումը անթույլատրելի են և օրենքով նախատեսված դեպքերում առաջացնում են վարչական կամ քրեական պատասխանատվություն:

ԳԼՈՒԽ 2.

ԽՂՃԻ, ԿՐՈՆԻ ԵՎ ՀԱՄՈԶՄՈՒՆՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

Հոդված 4. Խղճի, կրոնի և համոզմունքի ազատությունը սահմանափակելը

1. Խղճի, կրոնի և համոզմունքի ազատության արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` հասարակական անվտանգության, մարդկանց առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների և ազատությոնների պաշտպանության համար: Այս սահմանափակումն իր մեջ ներառում է նաև հոգևորսության (ոչ պատշաճ պրոսելիտիզմ) և կրոնական կազմակերպությունների գաղտնի գործելու արգելքը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է այլ կրոնական կամդավաբանական պատկանելիություն կամ հայացքներ ունեցող անձանց նկատմամբ այնպիսի քարոզչական ներգործությունը, որն անհամատեղելի է խղճի, կրոնի կամ համոզմունքի ազատությունը հարգելու հետ:

3. Հոգևորսությունը` այլ կրոնական կամ դավաբանական պատկանելիություն կամ հայացքներ ունեցող անձանց նկատմամբ դավանափոխ անելու նպատակով կրոնական բնույթի ցանկացած քարոզչական ներգործություն, որը դրսևորվում է այդ անձի կամ նրա մերձավորի նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, նյութական կամ սոցիալական բնույթի առավելություն տրամադրելով կամ կախվածությունը օգտագործելով, այլ կրոնի, համոզմունքի կամ կրոնական կազմակերպության նկատմամբ թշնամանք հարուցելով կամ ատելության հրահրելով, անձին երկու կամ ավելի անգամ հետապնդելով, տասնչորս տարին չլրացած անչափահասի նկատմամբ` առանց նրա ծնողների կամ խնամակալների համաձայնության:

4. Հոգևորսությունը օրենքով նախատեսված դեպքերում առաջացնում է քրեական կամ վարչական պատասխանատվություն:

5. Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է այն կրոնական միավորումների և կազմակերպությունների գործունեությունը, որոնք իրենց գործունեության ընթացքում իրականացնում են կամ փորձում են իրականացնել իրենց անդամների անձնական կյանքի, առողջության, սեփականության եւ վարքի վերահսկողություն:

6. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է առանց ծնողների համաձայնության կրոնական քարոզչությունը կամ կրոնական քարոզչության փորձերը այն դաստիարակչական կամ նախակրթական կամ կրթական հաստատություններում, որտեղ դաստիարակվում կամ ուսումնառում են անչափահաս անձինք:

ԳԼՈՒԽ 3.

ԿՐՈՆԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Հոդված 5. Կրոնական միավորումները և կրոնական կազմակերպությունները

1. Յուրաքանչյուր ոք կրոնը կամ համոզմունքը հրապարակավ կամ մասնավոր կարգով դավանելու, ուսուցանելու, եկեղեցական արարողությունների կամ պաշտանմունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու նպատակով իրավունք ունի այլ անձանց հետ կազմելու կրոնական միավորումներ:

2. Կրոնական միավորումը Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող անձանց կամավոր միություն է, որը ստեղծվում է իրենց հավատքը համատեղ դավանելու ու տարածելու նպատակով:

3. Կրոնական միավորումները կարող են ստեղծվել կրոնական խմբի և կրոնական կազմակերպության տեսքով:

1) Կրոնական խումբը մինչև 25 չափահաս հետևորդներ ունեցող անձանց միավորում է, որը ստեղծվել է մասնակիցների հավատքը համատեղ դավանելու և տարածելու նպատակով և գործում է առանց պետական գրանցման:

2) Կրոնական կազմակերպությունը կրոնական այն միավորումն է, որը ստեղծվել է մասնակիցների հավատքը համատեղ դավանելու և տարածելու նպատակով, ունի առնվազն 25 չափահաս անդամ և օրենքով սահմանված կարգով գրանցվել է որպես իրավաբանական անձ:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են.

1) Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին իր ավանդական կազմակերպություններով.

2) կրոնական այլ կազմակերպություններ:

Հոդված 6. Կրոնական կազմակերպության պետական գրանցումը

1. 25 և ավելի չափահաս հետևորդներ ունեցող կրոնական խումբը ենթակա է պարտադիր պետական գրանցման Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից, եթե առկա չեն սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված մերժման հիմքերը:

2. Կրոնական կազմակերպությունը գրանցելու համար պետք է ներկայացվեն«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պահանջվող փաստաթղթերը, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին բավարարող կանոնադրությունը:

3. Կրոնական կազմակերպության կանոնադրությունը պետք է տեղեկություններ պարունակի կրոնական կազմակերպության բնույթի, դավանական պատկանելության հավատքի կամ համոզմունքի նկարագրության, կրոնական միավորման կառուցվածքի, գործելու վայրի, աղոթատեղիների և գույքային դրության, կազմակերպություններ հիմնելու, ուսումնական և հրատարակչական հաստատություններ ստեղծելու մտադրությունների, գործունեության դադարեցման դեպքում գույքային և այլ հարցերի լուծման կարգի մասին, ինչպես նաև կազմակերպության գործունեության այլ առանձնահատկությունների վերաբերյալ:

Հոդված 7. Կրոնական կազմակերպության գրանցումը մերժելու հիմքերը

1. Կրոնական կազմակերպության պետական գրանցումը մերժվում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում, ինչպես նաև սույն օրենքի 4-րդ հոդվածով և 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին չբավարարելու դեպքում:

ԳԼՈՒԽ 4.
ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 8. Կրոնական կազմակերպությունների իրավունքները

1.Կրոնական կազմակերպությունների իրավունքներն են.

1) իրենց շուրջ համախմբել իրենց հավատացյալներին.

2) ապահովել իրենց հավատացյալների հոգևոր-կրոնական կարիքների ու պահանջմունքների բավարարումը.

3) կատարել կրոնական ժամերգություններ, ծեսեր ու արարողություններ աղոթատներում և դրանց պատկանող տարածքում, ուխտատեղիներում և դրանց անցկացման համար նախատեսված այլ վայրերում, ինչպես նաև գերեզմանոցներում, քաղաքացիների տներում և բնակարաններում, հիվանդանոցներում, ծերանոցներում, ազատազրկման վայրերում, զորամասերում` այնտեղ գտնվող և տվյալ կրոնական կազմակերպության անդամ հանդիսացող քաղաքացիների խնդրանքով.

4) սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերով չնախատեսված դեպքերում հրապարակային ժամասությունները, կրոնական ծեսերն ու արարողությունները կատարվում են «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

5) ստեղծել համապատասխան կրոնական ուսուցման խմբեր իրենց անդամների ու նրանց երեխաների կրոնական կրթության համար` ծնողների համաձայնությամբ, այդ նպատակով օգտագործելով իրենց պատկանող կամ հատկացված շինությունները.

6) զբաղվել աստվածաբանական, կրոնական, պատմամշակութայինուսումնասիրություններով.

7) պատրաստել հոգևորական ծառայության կամ գիտական ու մանկավարժական կադրեր իրենց հոգևոր կենտրոնների կրթական հաստատություններում.

8) ձեռք բերել և օգտագործել կրոնական նշանակության նյութեր և առարկաներ.

9) կապեր հաստատել այլ երկրների կրոնական կազմակերպությունների հետ, հրավիրել նրանց ներկայացուցիչներին, իրենց հավատացյալներին գործուղել արտասահման` ուխտագնացության, ժողովների և կրոնական այլ միջոցառումների մասնակցելու, ինչպես նաև ուսման կամ հանգստի նպատակով.

10) ձեռք բերել օրենքով չարգելված ցանկացած գույք և օրենքով ու իր կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինել, օգտագործել և տիրապետել այդ գույքը:

2. Կրոնական կազմակերպությունները կարող են դիմել այլ անձանց ևկազմակերպություններին կամավոր դրամական և այլ նվիրատվությունների խնդրանքով, ստանալ և տնօրինել դրանք:

3.Կրոնական կազմակերպությունների ստացած դրամական և այլ նվիրատվությունները, անձանցից ստացվող հասույթները հարկման ենթակա չեն:

4. Սույն հոդվածով սահմանված իրավունքներն առաջանում են տվյալ կրոնականկազմակերպության Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստանալու պահից:

Հոդված 9. Կրոնական կազմակերպությունների պարտականությունները

1. Կրոնական կազմակերպությունները պարտավոր են պահպանել ՀայաստանիՀանրապետության Սահմանադրությունը և օրենքները, հարգել այլ կրոնականկազմակերպությունների և խմբերի, այդ թվում` այլ կրոնական կամ դավաբանականպատկանելիություն ունեցող անձանց խղճի և կրոնի, համոզմունքի ազատությունը:

2. Կրոնական կազմակերպությունները պարտավոր են ապահովել պետության կողմից որպես սեփականություն իրենց հանձնված կառույցների, տարածքների և մյուս ունեցվածքի, ինչպես նաև իրենց սեփականություն հանդիսացող պատմական հուշարձանների պահպանությունը և ըստ նշանակության օգտագործումը:

2. Կրոնական կազմակերպությունները չեն կարող ֆինանսավորվել օտարերկրյապետություններից, ֆիզիկական և իրավաբական անձանցից:

3. Կրոնական կազմակերպությունները չեն կարող ֆինանսավորվել կուսակցությունների կողմից և ֆինանսավորել նրանց:

ԳԼՈՒԽ 5.
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 10. Պետության և կրոնական կազմակերպությունների հարաբերությունները

1. Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատված է պետությունից:
Սույն հիմնադրույթի համաձայն պետությունը`

1) չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների` օրենքինհամապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին, արգելում է եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեություն.

2) արգելում է եկեղեցու մասնակցությունը պետական կառավարմանը, եկեղեցու և կրոնական կազմակերպությունների վրա չի դնում որևէ պետական ֆունկցիա

3. Պետությունը ճանաչում է խոստովանության գաղտնիությունը: Քրեական հետապնման մարմիններում և դատարանում որպես վկա չի կարող հարցաքննվել ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը գործի այն հանգամանքների մասին, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ:

Հոդված 11. Լիազոր մարմնի իրավասությունները

1.Պետության և կրոնական կազմակերպությունների հարաբերությունները կարգավորում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազոր մարմնի` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից, որը.

1) գրանցում է կրոնական կազմակերպություններին.
2) վերահսկողություն է իրականացնում կրոնական կազմակերպությունների գործունեության նկատմամբ.

3) միջնորդում է դատարանին կասեցնելու կամ դադարեցնելու օրենքը խախտող կրոնական կազմակերպությունների գործունեությունը.

4) կրոնական կազմակերպությունների խնդրանքով աջակցում է առանձին հարցերի շուրջ պետական մարմինների հետ համաձայնության գալու և անհրաժեշտ օգնություն է ցույց տալիս այդ հարցերի լուծմանը պետական մարմինների կողմից.

5) պետության անունից որպես միջնորդ մասնակցում է Հայաստանի կրոնականկազմակերպությունների միջև ծագած հարցերի և վեճերի լուծմանը.

6) իրականացնում է սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

ԳԼՈՒԽ 6.
ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 12. Կրոնական կազմակերպության գործունեության հրապարակայնությունը

1. Կրոնական կազմակերպության գործունեությունը հրապարակային է:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջն ապահովելու նպատակով կրոնական կազմակերպության բարձրագույն մարմնի կողմից ձևավորված գործադիր մարմինը պարտավոր է յուրաքանչյուր տարի մինչև հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ը իր պաշտոնական ինտերնետային կայք էջում հրապարակել կազմակերպության`

1) տարեկան եկամուտների (այդ թվում` անդամավճարների) ընդհանուր գումարը.

2) տարեկան ծախսերի ընդհանուր գումարը.

3) նախորդ տարվա ընթացքում իրականացված գործունեության նկարագրությունը, ծրագրերի անվանումներն ու վայրերը (եթե իրականացվել են).

4) տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմակերպության անդամների քանակը.

5) կազմակերպության ղեկավար մարմինները և դրանք պաշտոնավարող անձանց անուններն ու ազգանունները.

6) կազմակերպության գտնվելու վայրը:

3. Կազմակերպությունն իր պաշտոնական կայք էջի հասցեի վերաբերյալ ծանուցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը (այսուհետ` լիազոր մարմին):

4. Պաշտոնական ինտերնետային կայք էջ չունեցող կազմակերպությունները սույն հոդվածի 2-րդ մասում նշված տեղեկատվությունը, սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացնում են լիազոր մարմնին` լիազոր մարմնի համապատասխան կայք էջում հրապարակելու համար:

ԳԼՈՒԽ 7.
ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 12. Կրոնական կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունը

1. Կրոնական կազմակերպության կողմից օրենքների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև այլ իրավասու պետական մարմինները` իրենց իրավասություններին և ստուգումների ու ուսումնասիրությունների` օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

2. Կրոնական կազմակերպության կողմից օրենքների պահանջների այնպիսի խախտումներ հայտնաբերվելու դեպքում, որոնք կարող են վերացվել կազմակերպության ձեռնարկած միջոցառումներով, լիազորված մարմինը կազմակերպություն է ուղարկում գրավոր նախազգուշացում` դրանում սահմանելով հայտնաբերբած խախտումների վերացման կարգն ու ժամկետները:

ԳԼՈՒԽ 8.
ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 13. Կրոնական կազմակերպության գործունեության կասեցումը

1. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված դեպքերում լիազոր մարմինը կարող է միաժամանակ դիմել դատարան` կրոնականկազմակերպության գործունեությունը կասեցնելու պահանջով, եթե առանց դրահնարավոր չի լինի վերացնել կամ կանխել խախտումները:

2. Կրոնական կազմակերպության գործունեությունը կարող է կասեցվել ոչ ավել, քան 6 ամիս ժամկետով:

3. Կրոնական կազմակերպությունը` կասեցման ժամանակահատվածումկասեցման հիմք հանդիսացող խախտումները վերացնելու դեպքում կարող է դիմելդատարան` կասեցումը վերացնելու պահանջով:

4. Սահմանված ժամկետում կրոնական կազմակերպության կողմիցխախտումները չվերացվելու դեպքում պետական լիազոր մարմինը կարող է դիմելդատարան կասեցման ժամկետը երկարաձգելու կամ սույն օրենքի 14-րդ հովածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված հիմքով կրոնական կազմակերպությունը լուծարելու պահանջով:

5. Կասեցման ժամկետը կարող է երկարաձգվել ոչ ավել, քան 2 ամիս ժամկետով:

ՀՈԴՎԱԾ 14. Կրոնական կազմակերպության լուծարումը

1. Կրոնական կազմակերպությունը կարող է լուծարվել`

1) կրոնական կազմակերպության բարձրագույն մարմնի որոշմամբ.
2) սնանկության հետևանքով` օրենքով սահմանված կարգով.
3) դատական կարգով` սույն հոդվածի 2–րդ մասում սահմանված հիմքերիառկայության դեպքում:

2. Դատական կարգով կրոնական կազմակերպությունը ենթակա է լուծարման, եթե.

1) կրոնական կազմակերպության գործունեությունն ուղղված է սահմանադրականկարգը բռնի տապալելուն, ազգային, ռասայական, կրոնական ատելություն կամթշնամանք հրահրելուն կամ բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն.
2) կրոնական կազմակերպության կողմից` օրենքների պահանջների այնպիսիխախտումներ կատարելու դեպքում, որոնք չեն կարող վերացվել կազմակերպության ձեռնարկած միջոցառումներով.
3) կրոնական կազմակերպությունը սույն օրենքի 12-րդ հովածի 2-րդ մասովսահմանված կարգով գրավոր նախազգուշացում ստանալուց հետո սահմանվածժամկետում չի վերացրել խախտումները.
4) կրոնական կազմակերպությունը սույն օրենքի 12-րդ հովածի 2-րդ մասովսահմանված կարգով գրավոր նախազգուշացում ստանալուց հետո մեկ տարվաընթացքում կրկին կատարել է նույնաբնույթ խախտում.
5) կազմակերպության պետական գրանցման ժամանակ ներկայացվածփաստաթղթերը պարունակել են էական նշանակութուն ունեցող կեղծ տվյալներ.

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերով կրոնականկազմակերպության լուծարման համար դատարան է դիմում լիազոր մարմինը:

4. Սույն հոդվածի 2–րդ մասով սահմանված հիմքերով կրոնականկազմակերպությունը լուծարվում է, եթե խախտումը վերացնելու կամ կանխելու այլ միջոցները սպառված են կամ այլ կերպ հնարավոր չէ վերացնել խախտումները:

5. Դատարանը կարող է սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվածժամկետով կասեցնել կրոնական կազմակերպության գործունեությունը, եթեխախտումները հնարավոր է վերացնել կամ կանխել առանց կրոնականկազմակերպության լուծարման:
6. Կազմակերպության լուծարման պետական գրանցումն իրականացվում է«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 9.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 15. եզրափակիչ և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Եթե մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ներկայացվել է կրոնականկազմակերպություն գրանցելու դիմում և մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը այդկազմակերպությունը չի ստացել պետական գրանցում, ապա դրա գրանցումըիրականացվում է սույն օրենքի պահանջներին համապատասխան:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ոժը կորցրած ճանաչել «Խղճիազատության և կրոնական կազմակերպությունների մասին» 1991 թվականի հունիսի 17- ի Ն-0333-I օրենքը:

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության եվ Հայաստանյայց Առաքելական
Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ- 80-Ն օրենքը լրացնել 12.1-ին հոդված հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 12.1. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և պետությանՀարաբերությունները

1. Պետությունը չի խոչընդոտում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մենաշնորհ հանդիսացող հետևյալ առաքելությունների իրագործմանը.

1) ազատ քարոզել ու տարածել իր դավանանքը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Հայաստանյաց Առաքելական եկեղեցու դավանաբանության պաշտոնական լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով կամ զանգվածային միջոցառումների ժամանակ կարող է իրականացվել միայն Հայաստանյաց Առաքելական եկեղեցու հավանությամբ.

2) վերստեղծել իր պատմական ավանդույթները, կառուցվածքը,կազմակերպությունները, թեմերն ու համայնքները.

3) կառուցել նոր եկեղեցիներ, գործող դարձնել իրեն պատկանող պատմականհուշարձան-եկեղեցիները` ինչպես հավատացյալների խնդրանքով, այնպես էլ սեփականնախաձեռնությամբ.

4) նպաստել հայ ժողովրդի հոգևոր կրթությանը, օրենքով սահմանված կարգով նաև պետական կրթական հաստատություններում.

/Նաև անչափահասների, համաձայնությունը պետք է, թե ոչ.

5) գործնականորեն աջակցել հայ ժողովրդի բարոյական կատարելագործմանը.

6) ծավալել բարեգործական և բարեխնամ գործունեություն.

7) ունենալ մշտական հոգևոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, զառամյալների և հաշմանդամների տներում, զորամասերում, ազատազրկման վայրերում` ներառյալ քննչական մեկուսարանները:

2. Հայաստանյաց Առաքելական եկեղեցին որպես ազգային եկեղեցի, որը գործում է նաև հանրապետության տարածքից դուրս, ենթակա է ՀայաստանիՀանրապետության պաշտպանությանը` միջազգային իրավական նորմերիսահմաններում:

3. Ազգային տաղավար տոներին հաջորդող աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է տեղափոխվել նախորդ կամ հաջորդ շաբաթ օրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանօրվանը հաջորդող տասներորդ օրը:

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-իվարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ օրենսգիրք)205.2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 205.2. Անչափահասների նկատմամբ կրոնական քարոզչությունը

1. Առանց ծնողների համաձայնության կրոնական քարոզչությունը կամ կրոնականքարոզչության փորձերը այն դաստիարակչական կամ նախակրթական կամ կրթական հաստատություններում, որտեղ դաստիարակվում կամ ուսումնառում են անչափահաս անձինք` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

2. Կրոնական քարոզչություն իրականացնելու նպատակով` տանսչորս տարինչլրացած անչափաս անձանց մասնակցությամբ, առանց նրանց ծնողներիհամաձայնության կրոնական խմբեր կազմավորելը `առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկիցհինգհարյուրապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենսգրքի 205.3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 205.3. Կրոնական խումբը գրանցելուց խուսափելը
1. Կրոնական խմբի ղեկավարի կողմից 25 և ավելի չափահաս հետևորդներ ունեցող կրոնական խումբը գրանցելուց խուսափելը կամ գրանցման համար ներկայացված փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքը լրացնել 205.4-րդ հոդվածով հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 205.4. Դավանափոխ անելու նպատակով հետապնդելը կամ նյութական կամ սոցիալական բնույթի առավելություններ տրամադրելը

1. Դավանափոխ անելու նպատակով այլ կրոնական կամ դավաբանականպատկանելիություն կամ հայացքներ ունեցող անձի նկատմամբ կրոնական բնույթիցանկացած քարոզչական ներգործություն, որը դրսևորվում է այդ անձին երկու կամավելի անգամ հետապնդելով կամ նյութական կամ սոցիալական առավելությունտրամադրելով `առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 206-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 206. Կրոնական կազմապերպությունների կողմից օրենքի պահանջները խախտելը

1. Կրոնական կազմակերպության կողմից յուրաքանչյուր տարվա համար մինչևդրան հաջորդող տարվա մարտի 25-ը իր պաշտոնական ինտերնետային կայք էջում իր տարեկան եկամուտների և ծախսերի գումարի, նախորդ տարվա ընթացքում իրականացված գործունեության նկարագրության, ծրագրերի անվանումների ու վայրերի, այդ տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմակերպության անդամների քանակի, կազմակերպության ղեկավարների և դրանք պաշտոնավորող անձանց, նախորդ տարում անցկացված բարձրագույն և ղեկավար մարմինների նիստերի քանակի, կազմակերպության գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվություն չհրապարակելը կամ ինտերնետ կայք էջ չունենալու դեպքում այդ տեղեկատվությունը ՀՀ արդարադատության նախարարություն չներկայացնելը կամ դրանում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

2. Կրոնական կազմակերպությունների կողմից օտարերկրյա պետություններից,ֆիզիկական և իրավաբանական անձանցից ֆինանսավորում ստանալը`առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձիյոթհարյուրապատիկից հազարապատկի չափով չափով:

3. Կրոնական կազմակերպությունների կողմից կուսակցություններինֆինանսավորելը կամ նրանցից ֆինանսավորում ստանալը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:

4. Կրոնական կազմակերպությունների կողմից իրենց անդամների անձնականկյանքի, առողջության, սեփականության եւ վարքի նկատմամբ վերահսկողությունիրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուպատիկից չորսհարյուրապատիկի չափով»:

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ մտնում է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեականօրենսգրքի 160-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.Անձի ցանկացած կրոն դավանելու կամ չդավանելու, համոզմունք ունենալուկամ չունենալու, կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությանը, կրոնը կամհամոզմունքը ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ հրապարակավ կամ մասնավոր կարգով ուսուցման, քարոզի, եկեղեցական արարողությունների կամ պաշտանմունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությանը, այդ թվում` առօրյա կյանքում սեփական կրոնին և համոզմունքներին համաձայն գործելու ազատութանը կամ կրոնական կազմակերպությունների օրինական գործունեությանն խոչընդոտելը` պատժվում է տուգանքով` առավելագույնը նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին մասում նախատեսված արարքը, որը կատարվել է `

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից
2) պաշտոնատար անձի կողմից` իր պաշտոնեական դիրքն օգտագործելով
3) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում է տուգանքով` առավելագույնը նվազագույն աշխատավարձիհինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
3.Սույն հոդվածի առաջին մասում նախատեսված արարքը, որը կատարվել էազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ մոլեռանդությանշարժառիթով` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով»:

Հոդված 2. Օրենսգրքում լրացնել 160.1 հոդված հետևյալ բովանդակությամբ`

160.1 Հոգևորսություն
«1.Հոգևորսությունը` այլ կրոնական կամ դավաբանական պատկանելիություն կամ հայացքներ ունեցող անձանց նկատմամբ կրոնական բնույթի ցանկացած քարոզչական ներգործություն, որն դրսևորվում է նյութական, սոցիալական կամ ցանկացած այլ բնույթի առավելություն տրամադրելով կամ կախվածությունը օգտագործելով, այլ կրոնի, համոզմունքի կամ կրոնական կազմակերպության նկատմամբ թշնամանք հարուցելով կամ ատելության հրահրելով, տասնչորս տարին չլրացած անչափահասի նկատմամբ` առանց նրա ծնողների կամ խնամակալների համաձայնության, բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում է տուգանքով` առավելագույնը նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:

2. Հոգևորսությունը, որը կատարվել է`

1)մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից .
2)պաշտոնատար անձի կողմից` իր պաշտոնեական դիրքն օգտագործելովպատժվում է տուգանքով` առավելագույնը նվազագույն աշխատավարձիհինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով` առավելագույնը` երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
3. Հոգևորսությունը, որը կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնականատելության կամ մոլեռանդության շարժառիթով` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը չորս ժամկետով»: