Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արցախ է տարել Մայր Աթոռում պահվող Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները

  • 05/06/2021

news.am

Հունիսի 4-ին, ավարտելով իր այցը Սյունյաց թեմ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եռօրյա այցով մեկնեց Արցախ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Այցի առիթով Վեհափառ Հայրապետն Արցախ է տարել Մայր Աթոռում պահվող մեր հավատի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները՝ որպես օրհնության եւ մխիթարության աղբյուր Արցախի բարեպաշտ ժողովրդի համար։

Ամենայն Հայոց Հայրապետի շքախմբին եւ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորած պատվիրակությանը սահմանի վրա դիմավորեցին Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը թեմի եկեղեցականների հետ եւ ռուսաստանյան խաղաղապահ ուժերի հրամանատարի տեղակալ գնդերեց Բորիս քահանա Գրիշինը։

Ամբողջական տեքստ