Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի նորանշանակ տնօրենին

  • 06/10/2017

armchurch.info

Հոկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան պատվիրակությանը` գլխավորությամբ Իրանի Իսլամական կապերի և մշակույթի կազմակերպության միջազգային գծով տեղակալ պրն. Աբբաս Խամեյարի:

Պրն. Աբբաս Խամեյարը Նորին Սրբությանը ներկայացրեց դեսպանատան մշակույթի նորանշանակ տնօրեն Խեյեդ Մուհամմադ Ռեզա Հեյդարին: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետին հրաժեշտ տվեց իր առաքելությունն ավարտող տնօրեն Մաջիդ Մեշքին` շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուշադրության, իր պաշտոնավարման ընթացքում Մայր Աթոռի հետ ունեցած արդյունավետ համագործակցության ու ջերմ կապերի համար:

Ամբողջական տեքստ