Դեկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վրաստանի և Հարավային Կովկասի Ավետարանական-Լյութերական եկեղեցու եպիսկոպոս Մարկուս Շոխին:
Նորին Սրբությունը ողջունեց եպիսկոպոս Շոխին` արդյունավետ գործունեություն մաղթելով նրան նոր հանգամանքում: Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց Հայաստանյայց Առաքելական և Ավետարանական եկեղեցիների միջև առկա կապերին և գործակցությանը Էկումենիկ կազմակերպությունների հարթակներում և տարբեր սոցիալական ու կրթական ծրագրերի շրջանակներում: