Աշխատում ենք այդ ուղղությամբ. ՔՊ–ական պատգամավորը` եկեղեցու հարկման նախագծի մասին

  • 31/05/2024

sputniknews.ru

Պատգամավորի խոսքով` այս պահին ուսումնասիրվում են եկեղեցու տնօրինության տակ գտնվող հազարավոր գույքեր։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն աշխատանքներ է տանում Հայ առաքելական սուրբ եկեղեցու հարկման նախագիծը ստեղծելու ուղղությամբ։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ ժամանակ այս մասին ասաց ՔՊ–ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը։
«Եկեղեցու հարկման վերաբերյալ որևէ նախագիծ դեռևս չկա շրջանառության մեջ, բայց ես և գործընկերներս աշխատում ենք այդ ուղղությամբ։ Այս խոսակցությունն ինչ բացվել է, հնչել է պատասխան, որ եկեղեցին հարկվում է, բայց պետք է հասկանալ, թե ինչ են ենթադրում եկեղեցի ասելով։ Գուցե եկեղեցու հոգևոր ծառայողները եկամտահարկ վճարում են, ինչը նորմալ է։ Կա մի բայց` մենք այս պահին ուսումնասիրում ենք եկեղեցու տնօրինության տակ գտնվող հազարավոր գույքեր և խոսքը վանքերի մասին չէ, այլ առևտրային, հասարակական և արտադրական տարածքների, ինչպես նաև հարյուրավոր բնակելի տների մասին»,– նշեց Վարդանյանը։

Ամբողջական տեքստ