Երուսաղեմի Հայոց Սուրբ Յակոբեանց միաբանության հոգևորական, Սամուել Ծայրագույն Վարդապետ Աղոյանը Զատկի նախաշեմին իսրայելական հաղորդմանը տված հարցազրույցում բացահայտել է, որ «բարեբեր կրակը» ոչ թե երկնքից է, այլ վառվում է հոգևորականների կողմից՝ կանթեղից, ապա կրակը դուրս է հանվում և տարածվում՝ որպես բարեբեր կրակ։ Աղոյանի բացահայտումը տարածվել է բազմաթիվ լրատվամիջոցներում։
Լրագրողի ճշտող հարցին, թե ըստ հավատամքի՝ կրակը երկնքից է գալիս, Աղոյանը պատասխանում է․ «Ոչ։ Մենք հավատում ենք հրաշքների։ Ես ներկա եմ եղել երեք անգամ, դա տեղի չի ունեցել»։ Աղոյանի խոսքով՝ Աստված չի սիրում հրաշքներ գործել «մարդկանց պարզապես գոհացնելու համար»։