Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Արցախի ընտրյալ նախագահին
Ապրիլի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորահավորագիր է հղել տիար Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առիթով։ «Վերջին շաբաթներին ուշադրությամբ հետևել ենք Արցախ աշխարհում տեղի ունեցող ընտրապայքարին։ Համապետական այս ընտրությունները կարևոր հանգրվան էին՝ ողջ աշխարհին փաստելու արցախահայության նվիրումը ժողովրդավարության համընդհանուր արժեքներին։ Արցախի մեր բարեպաշտ զավակները վստահություն հայտնեցին պետական կառավարման ոլորտում Ձեր բազմամյա փորձառությանը և հանրապետության ապագա զարգացման ու հզորացման Ձեր տեսլականին։