news.am
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի կրծքային խաչը գողացած տղամարդուն։ Դրա մասին հայտնել է գերմանական Bild պարբերականը։
Տղամարդը խաչը գողացել է 2023 թվականին Բավարիայի Տրաունշտեյն քաղաքի քաղաքային եկեղեցուց, այնուհետև իր անվտանգության համար անհանգստացած՝ հանձնվել է Չեխիայի ոստիկանությանը: Հանցագործը խոստովանել է, որ թերթերից է իմացել՝ ում խաչն է։
Ծխական համայնքին խաչը նվիրաբերել է Հռոմի պապը 2020 թվականին։ Մասունքին հասնելու համար գողը քանդել է Տրաունշտեյն քաղաքի եկեղեցու պատի մեջ կառուցված ցուցափեղկը։ Տրաունշտեյնում Բենեդիկտոս XVI-ը հաճախել է գիմնազիա և մատուցել իր առաջին պատարագը։