«Մենք իրավունք չունենք այսօր այդ պատմությունը չկերտելու…»:
2016-ի հունիսի 25-ը պատմական հիշարժան ու սիրելի օր դարձավ գյումրեցիների և Հայաստանի հայ կաթողիկէ բոլոր համայնքների համար: 1988-ի երկրաշարժից հետո գրեթե ամբողջությամբ ավերված քաղաքի վերածննդյան, գոյատևման պայքարը նոր կենսական լիցքերով շարունակելու ճանապարհին շատ տեղին էր Քրիստոսի Մեկ և Ընդհանրական Եկեղեցու Առաջնորդի՝ Հռոմի Սրբազան Քահանայապետի հայրական այցելությունը Գյումրի: Այս խոնարհ ու պարզ կենցաղով քահանայապետն իր ներկայությամբ և խոսքերով քաջալերեց մի ամբողջ ժողովուրդ և, մանավանդ, այդքան տառապանքներ կրած և մինչ օրս բազում սոցիալ-տնտեսական դժվարությունների մեջ ապրող գյումրեցիներին: