Դիվանագիտական ապտակ՝ Վատիկանից

  • 25/02/2020

hraparak.am

Հայաստանն աստիճանաբար սկսում է զգալ հեղափոխությունից հետո դիվանագիտական կորպուսում կատարված կադրային փոփոխությունների բացասական հետեւանքները: Շաբաթ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի Վատիկան կատարած այցը, բարձր մակարդակի հանդիպումները մեր երկրի դիրքերի թուլացման հերթական ապացույցն էին: Ալիեւների այցն ուշագրավ էր ոչ միայն Վատիկանի հետ Ադրբեջանի հարաբերությունների աննախադեպ սերտացմամբ, այլեւ Մեհրիբան Ալիեւայի՝ Հռոմի պապի կողմից Պիոս պապի ասպետական ուխտի Մեծ խաչի շքանշանով պարգեւատրվելու հանգամանքով: Իսկ այդ բարձր պարգեւը շնորհվում է ընտրյալներին՝ եկեղեցու եւ հասարակության կյանքի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար:

Ամբողջական տեքստ