Եթե դավաճան էինք, պետականության թշնամիներ, ինչո՞ւ էիք «հալածանքի շրջանում» մեզ հետ հարաբերվում

  • 18/04/2020

hraparak.am

Երկու օր է՝ Մայր Աթոռ-Իմքայլականներ ծավալված բանավեճի ընթացքում կողմեր շարունակում են փոխադարձաբար մեղադրանքներ հնչեցնել։ «Հրապարակի» խնդրանքով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը ևս կարծիք հայտնեց։

-Սրբազա՛ն, Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու Ամենայն հայոց կաթողիկոսի կոչից հետո կոշտ գնահատականներ հնչեցին, եկեղեցին խնդրեց չքաղաքականացնել և խոսքը դիտել ամբողջության մեջ, Շիրակի թեմի առաջնորդն էլ իր խոսքում չխնայեց և հայտարարեց, որ պետական պաշտոնյան իրավունք չուներ փողոցում պպզածի բառապաշարով խոսել։

-Բոլորդ էլ տեղյակ եք, տեսել եք, ծանոթ եք Վեհափառ հայրապետի հայտարարությանը, հստակ նշված է, որ բացարձակ որևէ ցանկություն չկա որևէ կերպով խառնվել արդարադատության գործընթացներին կամ խոչընդոտել։ Եվ միևնույն ժամանակ, նաև համավարակի համատեքստում, անդրադառնալով բոլորին, ովքեր գտնվում են կալանքի մեջ և ռիսկային խմբում են, մատնանշվել է նաև Ռոբերտ Քոչարյանի պարագան։ Այսինքն՝ այս ողջ համատեքստից կտոր-կտոր մեկնաբանություններ անելը առհասարակ, և դրանում դավադիր հետքեր փնտրելը, ինչը որոշ մարդիկ փորձում են անել, անընդունելի է։ Երկրորդ պարագան, որ ավելի պախարակելի է, այն է, որ յուրաքանչյուր պետական պաշտոնյա, յուրաքանչյուր մարդ կարող է համաձայնել, չհամանաձայնել Ամենայն հայոց կաթողիկոսի հորդորին, խնդրանքին, կոչին, վերլուծել այն, որևէ կերպով և նույնիսկ քննադատել։ Բայց հատկապես պետական պաշտոնյա կողմից անհարգալից ու անբարեկիրթ կերպով Ամենայն հայոց կաթողիկոսի մասին խոսելը մեղմ ասած անընդունելի է ամբողջովին։

Ամբողջական տեքստ