sputniknews.ru
Իշխանական պատգամավորի խոսքով՝ եկեղեցին պետք է համագործակցի պետության հետ և աջակցի, որ ֆինանսական միջոցները ստվերից դուրս գան։
Հայ առաքելական եկեղեցին ունի տարբեր նշանակության մի շարք տարածքներ, այդ թվում՝ չօգտագործվող, որոնք կարող են օգտագործվել պետության տարբեր կարիքների համար։ Այսօր ԱԺ-ում խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ եկեղեցին պետք է համագործակցի պետության հետ, աջակցի, որ ֆինանսական միջոցները ստվերից դուրս գան։
«Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է, մեր ընկալմամբ՝ հենց այս տրամաբանությամբ պետք է եկեղեցին առաջնորդվի, և չստեղծվի մի իրավիճակ, որտեղ կարող են կոռուպցիոն դրսևորումներ առաջանալ»,- ասաց Հովհաննիսյանը։