Երևանում Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագին հաջորդեց «Հարության ավետիս» խորագրով կանթեղներով երթը

  • 20/04/2019

tert.am

Այսօր հայկական բոլոր եկեղեցիներում ճրագալույցի պատարագ է մատուցվում Սուրբ Հարության տոնին ընդառաջ:

Նշենք, որ վաղը Զատիկն է, իսկ այսօր Ավագ շաբաթն է:

Պատարագից հետո Երևանում երիտասարդաց միությունների կազմած թափորը շարժվում է փողոցներում՝ մարդկանց ավետելով Սուրբ Հարության տոնի մասին: Երևանում՝ Հանրապետության հրապարակում, ընթանում է «Հարության ավետիս» խորագրով կանթեղներով երթը:

Հիշեցնենք, որ Սուրբ Հարության տոնին՝ Զատիկին նախորդող օրը կոչվում է ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, վառել: Այս օրը, ըստ հատուկ արարողակարգի, վառում են տաճարի ջահերն ու կանթեղները և վառվող մոմեր բաժանում ժողովրդին, որից հետո մատուցվում է սուրբ պատարագ:

Ամբողջական տեքստ