Ընտրե՞լ պատրիարք, թե՞ բոյկոտել ընտրությունները. զրույց Ջան Էրզրումլուօղլուի հետ

  • 13/11/2019

civilnet.am

Դեկտեմբերի 11-ին նախատեսված են Կ. Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունները: Պոլսեցիները մի մասը բոյկոտում է ընտրություններն ու դիմում դատարան: Այս հարցի մասին ՍիվիլՆեթը զրուցել է Պոլսի «Նոր Զարթոնք» կազմակերպության անդամ Ջան Էրզրումլուօղլուի հետ:

– 2019 թվականի մարտի 8-ին նախկին պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվամբ Կ. Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության հարցն արագացավ, և կարծես այլևս չկար խոչընդոտ պատրիարքի ընտրության կազմակերպման հարցում: Հետո ստացվեց Թուրքիայի կառավարության կանոնագիրը, որ համայնքը բաժանեց երկու մասի: Ի՞նչ է նախատեսում այդ կանոնագիրը, արդյո՞ք այն հակասում է 1863-ի Ազգային Սահմանադրությանն ու հայ եկեղեցու ավանդույթներին, և վերջապես ի՞նչ է ուզում պետությունը:

– Խնդրոյ առարկայ կանոնադրութեամբ խլուեցաւ, «գոնէ իր հօրմէն սկսեալ» Թրքահպատակ արտասահմանի եպիսկոպոսներու ընտրութեան մասնակցելու իրաւունքը: Չուլճեանը եւ Աջապահեանը կամք դրսեւորած էին մասնակցելու մասին: Ցարդ մեզի հասնող կանոնադրութիւնները արտասահմանեան եպիսկոպոսներու մասին սահմանափակումներ չէր բովանդակեր: Յայտնի է, որ այս արգելքը դրուեցաւ որպէսզի լուրջ թիւով համակիր ունեցող Չուլճեանը չկարենայ մասնակցիլ:

Ամբողջական տեքստ