1in.am (10.09.2017)
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երևանի Կապույտ մզկիթի իմամ Ալի Շադջաանը։
-Կխնդրեմ Ձեզ, ներկայացնել Հաջի ուխտագնացության նշանակությունը, ի՞նչ նպատակով է այն արվում և ի՞նչ խորհուրդ ունի Հաջը իրանցիների համար։
Հաջը արաբերեն բառ է, որը թարգմանաբար նշանակում է նպատակ, այսինքն՝ մահմեդականները նպատակ են դնում ու գնում են ուխտագնացության դեպի Մեքքա: Մեքքայում մեզ համար կա շատ հարազատ մի տեղ՝ Քյաբե անունով․ Իրանի բոլոր հոգևորականները գիտեն, որ Քյաբեն կառուցվել է Աբրահամ մարգարեի շնորհիվ և այդ վայրը մեզ համար սրբատեղի է: Յուրաքանչյուր մահմեդական իր ամբողջ կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ պետք է այս սրբատեղին այցելի և մենք՝ իրանցիներս հավատում ենք դրա զորությանը:
-Ինչից է ծագել այս ուխտագնացությունը:
Այս արարողությունը, գործընթացը սկսվել է շատ ավելի վաղ՝ քան կծագեր իսլամը և ինչպես ասվում է գրականության մեջ՝ բոլոր իսլամական մարգարեները հաջի արարողությունը կատարել են, այսինքն գնացել են Քյաբե: