Իրանն աններելի սխալ է գործում․ Փաշազադեն՝ Երևանի ու Թեհրանի՝ քույր քաղաքներ հռչակվելու մասին

  • 20/01/2023

hraparak.am

Օրերս Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտնեց Թեհրանի և ՀՀ մայրաքաղաքի քույր քաղաքներ հռչակվելու մասին։

Ինչպես և սպասվում էր, լուրը խանդով են ընդունել ադրբեջանական շրջանակները։

Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ ինքը բացասաբար է վերաբերվում ​​փաստին, որ Թեհրանն ու Երևանը դարձել են քույր քաղաքներ։

«Իրանը մեծ սխալ է թույլ տալիս իսլամի պատմության մեջ, որն աններելի է։ Որպես շեյխ՝ ես կողմ եմ բոլոր պետությունների հետ նորմալ հարաբերություններին։ Հուսով եմ՝ Իրանը հասկանում է իր սխալը։ Իրանը չպետք է քայլեր ձեռնարկի Ադրբեջանի դեմ»,- ասել է Փաշազադեն։

Ամբողջական տեքստ