Խայտառակություն Ամարասի վանքում․ Վերանորոգողները սվաղել են ներքին պատերը գրեթե ամբողջությամբ

  • 11/06/2018

newspress.am

Այն, որ վերջին տարիներին Հայաստանում եկեղեցաշինությունը զարգանում է, դա փաստ է։ Սակայն պետք է ընդգծել նաև, որ այդ հսկայական գումարները, որոնցով կառուցվում են անճաշակ, հայկական ավանդական ճարտարապետությունից կտրված եկեղեցիներ, կարելի է ներդնել ու վերանորոգել Արցախում ու Հայաստանում գտնվող մի շարք շքեղ ու գեղեցիկ եկեղեցիներ։

Մյուս կողմից՝ այս քայլը նույնպես ունի իր վտանգավոր կողմը, քանի որ հաճախ վերանորոգողները կամ «ուտում են» այդ գումարը, ու արդյունքում տարիներ հետո եկեղեցին սկսում է քանդվել, կամ էլ իրականացնում են խայտառակ ու անճաշակ աշխատանք։

Այդպիսի դեպքերի բախվելու համար պետք է այցելել ու տեսնել Հայաստանի ու Արցախի հեռուներում գտնվող եկեղեցիներն, ու պարզ կդառնա, թե ինչպե՞ս են վերանորոգել ու ի՞նչ է մնացել պատմական եկեղեցուց։

Բավական է այցելել Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղը, մտնել պատմական Ամարասի վանքն ու պարզ կլինի, թե ինչպե՞ս է վերանորոգված այդ եկեղեցին։

Ամբողջական տեքստ