Կաթողիկոսն էլ օրհնեց

  • 08/07/2017

lragir.am

Հուլիսի 7-ին Գարեգին Բ Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին։

Ի պատասխան Վեհափառ Հայրապետի հարցումների, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը լուսաբանություններ տվեց ջրամատակարարման համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով տարվող աշխատանքների, ինչպես նաև երաշտի սպառնալիքի տակ գտնվող գյուղական համայնքներում ջրային ռեսուրսների բաշխման վերաբերյալ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին՝ ընդգծելով նրան վստահված ոլորտի կարևորությունը հայրենիքի զարգացման և առաջընթացի համար, ասվում է Մայր Աթոռի հաղորդագրության մեջ:

Ամբողջական տեքստ