Կիլիկիո աթոռի դաշնակցական խաղերն Իրանում

  • 05/01/2018
  • Սարգիս Արծրունի

1in.am

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի և Իրանի հարավային շրջանների թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Սիփան Քեչեջյանը հանդիպում է ունեցել Սպահանի նահանգապետ Մոհսեն Մեհրալիզադեի հետ: Անշուշտ, բնական է, որ հայ համայնքը մտահոգված է Իրանում ծավալվող դրամատիկ իրադարձություններով, և թերևս օրինաչափ են համայնքի ներկայացուցիչների հանդիպումները պետական մարմինների պատասխանատու պաշտոնյաների հետ: Արտառոցն այն է, որ եկեղեցու մակարդակով հայ համայնքը ներքաշվում է Իրանի ներքաղաքական լարված պայքարի հորձանուտի մեջ՝ վերածվելով պաշտոնական Թեհրանի քարոզչության գործիքի:

Արքեպիսկոպոս Քեչեջյանը հիշյալ հանդիպման ընթացքում խստիվ դատապարտել է վերջին օրերի, իր իսկ ձևակերպմամբ, անկարգությունները՝ պնդելով, թե դրանք կազմակերպվել են արտաքին աշխարհի կողմից: Դժվար չէ նկատել, որ Իրանի իշխանությունները մտածված են կազմակերպել այս հանդիպումը հայ արքեպիսկոպոսի կարծիքը հրապարակայնացնելու, իրանական և ռուսական լրատվամիջոցներով տիրաժավորելու համար: Կիլիկիո աթոռը փաստացի իրեն նույնացրեց Իրանի իշխանությունների բռնությունների հետ՝ լեգիտիմացնելով դրանք:

Ամբողջական տեքստ