Հայաստանը որբի գլուխ է դարձել, ով ուզում է՝ խուզում է

  • 09/08/2022
  • Սոնա Ադամյան

hraparak.am

Հարցազրույց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ

– Ադրբեջանը մինչեւ օգոստոսի 25-ը ժամանակ է տվել Աղավնոյի, Ներքին Սուսի եւ Բերձորի բնակիչներին՝ գյուղից հեռանալու համար: Ո՞վ է ստեղծված իրավիճակի պատասխանատուն։

-Պարզ չէ՞, իրավիճակի մեղավորն ու պատասխանատուն կարող է լինել միայն իշխանությունն ու բանակը, հաստատ՝ ոչ Աղավնոյի բնակիչները։ Ոչ բանակ ունենք, ոչ՝ իշխանություն, ոչ էլ՝ կառավարություն, Արցախը եւս զրկված է բանակ ունենալու հնարավորությունից։ Արդեն ամբողջ Արցախն են հանձնում, իսկ դուք միայն Աղավնոյից եք խոսում, մարդիկ պատրաստ են ամբողջ Արցախը հանձնել՝ իր ամեն ինչով, ուղղակի սողացող ձեւով են հանձնում, որ քիչ երեւա, պարզ երեւում է՝ դրան են գնում։

-Այսինքն, կարծում եք, սրանով զիջումների շղթան չի ավարտվի։

-Իհարկե՝ ոչ, ո՞նց կարող է ավարտվել։ Դուք կարծում եք, որ Ադրբեջանը բավարարվելո՞ւ է սրանով։ Հո Ադրբեջանում ոչ մի թիզականությունը չի՞ հեգնվում, ինչպես Հայաստանում էր հեգնվում տարիներ շարունակ։ Ադրբեջանը ոչ մի թիզականությունը դարձրել է պետական քաղաքականություն, իսկ մենք հեգնում էինք ոչ մի թիզականությունը, ձեռ էինք առնում, ծաղրում էինք այն մարդկանց, ովքեր ոչ մի թիզական էին։ Դե թող հիմա այդ ծաղրողները ծաղրեն Ադրբեջանին ու նրա ոչ մի թիզականությունը։ Ադրբեջանը ոչ մի թիզ չի զիջելու, կզիջի միայն, երբ իր դիմաց տեսնի բանակ եւ ուժ, միայն այդ դեպքում կզիջի, ուրիշ ձեւով չի զիջելու։ Եվ ընդհակառակը, երբ դու ասում ես, որ Արցախն ու մնացած շրջանները Ադրբեջանի տարածքներ են, դրանով իրեն լիովին իրավունք ես վերապահում առնվազն 30 տարով օկուպացնելու ցանկացած Հայաստանի շրջան։

Ամբողջական տեքստ