Հայաստանում կաթոլիկ եկեղեցու սրբի արձան կկանգնեցվի

  • 26/08/2024

sputniknews.ru

Համակաթոլիկյան պաշտամունքի արժանացած սրբի արձանը Հայաստանում տեղադրելու նախաձեռնությունը լիբանանցի մի խումբ գործարարներինն է։

Հայաստանի Հանրապետությունում` Եղվարդի շրջանում, նախատեսվում է կանգնեցնել կաթոլի եկեղեցու սուրբ, նշանավոր վանական Սուրբ Շարբելի արձանը։ Տեղեկությունը հայտնում է «Արևելք» պարբերականը։

Նշենք, որ ՀՀ–ում` Հատիս լեռան գագաթին էլ կանգնեցվելու է Հիսուս Քրիստոսին ներկայացնող արձանը։ Կառավարությունն այս նախաձեռնությանն արդեն հավանություն տվել է։ Այս օրերին էլ բուռն քննարկումներ են գնում արդեն իսկ քանդակվող արձանի վերաբերյալ, դրա մի մասն արդեն պատրաստ է։
«Սուրբ Շարբելի արձանի բացումը նախատեսված է սեպտեմբերի 22-ին: Ցամաքային փոխադրումը տևել է 7 օր: Տասը մետրանոց արձանը տեղադրվելու է Եղվարդի շրջանում, և այն լինելու է Կովկասում Սուրբ Շարբելի առաջին ուխտավայրը»,– գրում է պարբերականը` հղում անելով իր աղբյուրներին:

Ամբողջական տեքստ