Թուրքիայում Հայոց պատրիարքի ընտրության շուրջ կրքերը թեժանում են. հայերը դատի են տվել Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը, թուրքերը հայերին կանչել են «զրույցի»։
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խումբը դատի է տվել Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Ստամբուլի «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը։