Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը որպես հյուր քահանայապետ՝ այցելել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ և բացման աղոթք հղել՝ հիշատակելով Արցախից բռնի տեղահանվածներին:
Այս մասին տեղեկությունը հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
«Հիշենք մեր աղոթքներում 100 հազարից ավելի հայերին, որոնք ստիպված եղան լքել իրենց դարավոր օթևանը՝ Լեռնային Ղարաբաղը, ու բախվել անորոշությունների»,– ասել է նա։
Արամ Առաջինը երկշաբթյա այցով է մեկնել ԱՄՆ։