Հնարավոր է փետրվարի 24-ին բախումներ լինեն, ես Կաթողիկոսի կողքին եմ․ «Էջմիածին» խմբակցության ղեկավար

  • 10/02/2024
  • Լիա Սարգսյան

hraparak.am

Գրել էինք, որ փետրվարի 24-ին Էջմիածնում Վեհափառի դեմ հանրահավաք է պատրաստվում իրականացնել «Վարդանանք» շարժումը։ Խմբի նախաձեռնողներն այս օրերին միանալու կոչեր են անում համացանցում։ Սա «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման շարունակությունն է, որ հետո վերածվեց զանգվածային ծեծկռտուքի։ Չի բացառվում, որ նման բան կրկնվի նաեւ փետրվարի 24-ին, քանի որ Վեհափառի աջակիցների շրջանակը բավականին մեծ է, իսկ նրանք այդ օրը ամեն գնով փորձելու են կանխել Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավը։

Էջմիածնի ընդդիմադիր «Էջմիածին» խմբակցության ղեկավար Սեւակ Խաչատրյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, էջմիածինցիները պատրաստվում են, թույլ չեն տալու, որ որեւէ մեկը մոտենա եկեղեցուն։

«Բոլորը տեսան, թե 2018 թվականի դեպքերի ժամանակ էջմիածինցիները ոնց էին սատարում եկեղեցուն։ Այդ ակցիաները մարեցին, հետո շարժման անդամները կրկին փորձեր արեցին, որը բնականաբար արդյունք չտվեց։ Ես վստահ եմ, որ փետրվարի 24-ին էլ չի ստացվելու, քանի որ քրիստոնյաները սատար են կանգնելու Հայ Առաքելական եկեղեցուն»,-ասաց նա։

Խաչատրյանը կարծում է, որ այս ակցիաները ոչ թե Վեհափառի դեմ են, այլ եկեղեցին կազմաքանդելու համար են։

Ամբողջական տեքստ