Հոգևոր «իմպոտենցիա»

  • 10/07/2018
  • Սլավա Բադալյան

aravot.am

Որքան էլ պնդենք, թե եկեղեցին ու քաղաքականությունն անհամատեղելի բաներ են, դրանք «անկախ» էին և այդպիսին էլ պիտի լինեն, իրականությունն այլ է: Միայն այն իրողությունը, որ կաթողիկոսի հրաժարականի պահանջի հարցն ակտիվացավ իշխանափոխությունից հետո, ապացուցում է, որ եկեղեցին՝ ի դեմս կաթողիկոսի, ընկալվում է որպես «հանցավոր համակարգի մաս»:

Երևի թե պարզ է, որ կաթողիկոսը չի վայելում առաքելական եկեղեցու բոլոր հավատացյալների վստահությունն ու աջակցությունը: Միևնույն ժամանակ արձանագրենք, որ չի կարող լինել հոգևոր առաջնորդ (և ոչ միայն), որը բոլորի սրտով կլինի, և դա նորմալ է: Սակայն խնդիրն այստեղ տարիների ընթացքում արմատավորված մոտեցումն է, թե «կաթողիկոսն է եկեղեցին»: Ֆեյսբուքյան մեկնաբանություններում օգտատերերից մեկն այսպիսի մեկնաբանություն էր թողել. «Մարդ չի ուզում էդ մաֆիոզի պատճառով եկեղեցի մտնել»: Եվ, դատելով դրված լայքերից, կարելի է ասել, որ ձևակերպումն ընդունելի է պատկառելի թվով մարդկանց կողմից:

Հասարակական ընկալման մեջ համակարգերը հաճախ նույնականացվում են «գործող դերակատարների» հետ: Դա վերաբերում է թե´ պետական համակարգին, թե´ հոգևոր-եկեղեցական դաշտին: Օրինակ՝ «երկիրը երկիր չէ» ասողների համար պետությունն ու պետականությունը նույնն են, ինչ իշխանությունները: Երբ ժողովրդի թեկնածուն վարչապետ ընտրվեց, կարծես թե «երկիրը երկիր դարձավ»: Կոպիտ ասած՝ հիմա «երկիրը Նիկոլն է»: Օրվա հացի խնդիր լուծող մարդուն առանձնապես չեն հուզում «երկարաժամկետ» ճշմարտություններն ու գաղափարները: Ինչպես ասում են՝ գաղափարներով փոր չես կշտացնի: Իհարկե, վիճելի ու մերժելի մոտեցում է, բայց այդպիսի ընկալում, այնուամենայնիվ, կա:

Ամբողջական տեքստ