Սիրելիի հետ սեռական ակտից ու լավ կերակրից ստացած հաճույքն աստվածային է, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի TerraFutura գրքին հղումով՝ փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Այն կաթոլիկական չէ, քրիստոնեական չէ, այն պարզապես աստվածային է»,- կարծում է Հռոմի պապը։
Հայրապետի խոսքով՝ եկեղեցին միշտ դատապարտել է անմարդկային, կոպիտ ու գռեհիկ հաճույքը, սակայն միշտ ընդունել պարզը, մարդկայինն ու բարոյականը:
«Չափազանցված բարոյականությունը, որը ժխտում է զգացմունքները, քրիստոնեական ուղերձի թյուրըմբռնում է»,- նշել է Հռոմի պապը: